Загрузка...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Նիդեռլանդներում գիտնականները գտել են կորոնավիրուսի հակամարմինը

«Սա ամենաառաջին հակամարմինն է, որը մեկուսացնում է վարակը, և կա մեծ հավանականություն, որ այն կարող է օգտագործվել նաև դեղամիջոցների պատրաստման մեջ, ինչը կդրվի վաճառքի»,- հայտարարել է Ռոտերդամի բջջային կենսաբանության պրոֆեսոր Ֆրանկ Գրոսֆելդը:

Հետազոտողները հայտարարել են, որ այդ հակամարմինը ձեռք են բերել լաբորատորիայում Covid-19-ին նման ինֆեկցիոն վիրուսների նախնական հետազոտություններից հետո:

«Մենք պետք է ինչ-որ բան անեինք, և հնարավոր է, որ մենք արդեն ինչ-որ բան ունենք: Այդ պատճառով անմիջապես սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է Գրոսֆելդը:

Այժմ գիտնականներն ասում են, որ հակամարմինը պետք է փորձարկվի մարդու վրա, և այդ բոլոր հետազոտությունները կարող են ձգվել ամիսներ: Մասնավորապես, այս պահին այդ հետազոտությունները պետք է հավանության արժանանան կենսաբանության ոլորտի այլ գիտնականների կողմից:

Ուտրեխտից գիտնական Բերենդ-Յան Բոշը ընդգծել է, որ դա խոստումնալից քայլ է, բայց առայժմ վաղ է խոսել արդյունավետության մասին: Հետազոտողներն ընդգծում են, որ արդյունավետությունը պրոֆիլակտիկան է, ոչ թե բուժումը: Ուստի անհրաժեշտ է պատվաստանյութ, որի մշակումը կտևի նվազագույնը երկու տարի:

646 просмотров
{"action":"install-plugin","data":{"slug":"contact-form-7"}}
Загрузка...