Загрузка...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Գոլդեն Փելեսում Մեկուսացված Քաղաքացու Նամակը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Facebook-ում գրել է.

Քիչ առաջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված մեր համաքաղաքացիներից ստացա այսպիսի նամակ, որը խնդրեցին ուղերձի տեսքով տարածել իրենց անունից: Այսպես.

«Հարգելի՛ հայրենակիցներ…

Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ…մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում է իրար…Ստիպված ես լինում կայծակնային որոշում ընդունել, մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ և մեկուսանալ…Եվ սկսվում է բոլորովին նոր պատմություն ու էջ քո կյանքում…
Արդեն մի քանի օր է մեկուսացած ենք «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-ում…

Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։
Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում ՊԵՏՈՒԹՅԱՆ հովանավորություն, հոգատարություն, աջակցություն….
Կենցաղային կարիքներից մինչև սնունդը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, ցանկացած խնդիր ծագելուն պես անմիջապես գտնվում են դրա լուծումները…

Տեսնելով այս ամենը՝ մեզ մնում է միայն ասել

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բուժանձնակազմին…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սպասարկող անձնակազմին…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ոստիկաններին….
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Կառավարությանը՝ ՎԱՐՉԱՊԵՏ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մեր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ մեզ սատարելու, մտահոգվելու ու ապավինելու համար…

Վստահ ենք, այս ճգնաժամը ոչ միայն հաղթահարելու ենք, այլև դուրս ենք գալու պատվով ու հաղթանակած…»

302 просмотров
{"action":"install-plugin","data":{"slug":"contact-form-7"}}
Загрузка...