Загрузка...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Մարդը կարող է COVID-19 կորոնավիրուս տարածել նույնիսկ առողջանալուց հետո. գիտնականներ

Որոշ մարդկանց մոտ հիվանդության ախտանշանների վերանալուց հետո COVID-19 կորոնավիրուսը կարող է մարդու օրգանիզմում պահպանվել 2 շաբաթից ոչ պակաս: Այս մասին նշված է JAMA ամսագրում հրապարակված ոչ մեծ հետազոտության մեջ:

Հետազոտության մեջ ներկայացված է 30-ից մինչեւ 36 տարեկան 4 բուժաշխատողների պատմությունը, որոնք աշխատանքի ժամանակ վարակվել էին COVID-19-ով եւ հունվարի 1-ի ու փետրվարի 15-ի միջակայքում բուժում են ստացել Ուհանի համալսարանի Չժունան կլինիկայում: Նրանք ստացել են հակավիրուսային օսելտամիվիր դեղամիջոց:

Բոլոր ախտանշանների անհետացումից եւ 2 օր անընդմեջ COVID-19-ի ստուգման անալիզների բացասական արդյունքներից հետո պացիենտները համարվել են առողջացած: Դրանից հետո չորսն էլ 5 օր տնային պայմաններում եղել են կարանտինի մեջ, այնուհետեւ 5-13 օր հանձնել են կոկորդի քսուկի անալիզ: 5-րդ եւ 13-րդ օրերի միջեւ յուրաքանչյուր թեստի արդյունքներ դրական են եղել:

«Համենայնդեպս, առողջացած պացիենտների մի մասը կարող է դեռեւս վիրուսակիր լինել»,- նշել են հետազոտողները:

Հոդվածի հրապարակման պահին 4 բուժաշխատողների ընտանիքների անդամներից ոչ մեկի մոտ չի եղել կորոնավիրուսի ստուգման թեստի դրական արդյունք: Հետազոտության հեղինակները, սակայն, նշել են՝ քանի որ պացինետները բուժաշխատող էին, նրանք նախաձեռնել են նախազգուշական անհրաժեշտ միջոցներ՝ տանը հիվանդության տարածումից խուսափելու համար:

Համաճարակաբան Քրիս Ջոնսոնը (Թեմպլի համալսարան), որը հետազոտությանը չի մասնակցել, պարզաբանել է, որ որոշ վիրուսներին հատկանշական է օրգանիզմում պահպանվելը նույնիսկ առողջանալուց հետո: Օրինակ՝ առողջանալուց հետո Զիկա վիրուսը եւ Էբոլա վիրուսը օրգանիզմում պահպանվում են մի քանի ամիս:

272 просмотров
{"action":"install-plugin","data":{"slug":"contact-form-7"}}
Загрузка...