Загрузка...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

36-ամյա կինը գլխատել է ծեր մորը եւ հանել նրա ուղեղը

Մեծ Բրիտանիայում սկսվել է Աշինգտոն քաղաքի 36-ամյա բնակչուհու՝ Օդեսա Կերիի դատը, որը, ենթադրվում է, սպանել, ապա գլխատել է 73-ամյա մորը: Դատական գործընթացը լուսաբանում է  Evening Chronicle-ը:

Սպանությունը կատարվել է 2019 թվականի ապրիլին: Թոշակառուհու գլխատված մարմինը հայտնաբերել են նրա տանը՝ մահճակալին: Լոգարանում ոստիկանությունը հայտնաբերել է սպանվածի ուղեղով պլաստիկե տարա:

Դատաբժիշկները պարզել են, որ ծեր կինը մահացել է մուրճով գլխին ստացած հարվածներից, որոնք առաջացրել են գանգոսկրերի կոտրվածք եւ վնասել են  գլխուղեղը: Մատների կոտրվածքները ցույւց են տալիս, որ զոհը փորձել է դիմադրել:

Սպանությունից հետո Կերրին դանակների եւ մկրատի օգնությամբ հանել է սպանվածի գլխուղեղը եւ այն թողել տանը:

Գլուխը նա փաթաթել է սրբիչով, դրել պայուսակի մեջ եւ գնացել ընտանիքի ընկեր Ջոն Մյուրեյի մոտ: Նրա ցախանոցում թաց անձեռոցիկով սկսել է ձեռքերից մաքրել արյունը: Հետո նա հանել է մոր գլուխը, համբուրել ճակատը եւ նորից պահել պայուսակում: Դրանից հետո Կերրին գնացել է քեռուն եւ մորաքրոջը տեսության, որից հետո հյուր է գնացել հոր ընկերոջը: Նրա տանն էլ թաքցրել է զոհի գլուխը:

Նշվում է, որ սպանվածը միզապարկի քաղցկեղ ուներ, իսկ սպանության պահին նա ապաքինման շրջանում էր:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հնարավոր է, մարդասպանին մեղադրանք չառաջադրվի, քանի որ նա հոգեպես առողջ չէ:

151 просмотров
{"action":"install-plugin","data":{"slug":"contact-form-7"}}
Загрузка...